ՉԻՆԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՇՈՒԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
2012 թվականի արդյունքներով Չինաստանը դարձել է սեղանի անհատական համակարգիչների վաճառքի ծավալով ամենամեծ շուկան աշխարհում` առաջ անցնելով երկար տարիների բացարձակ առաջատարից` ԱՄՆ-ից: IHS iSuppli-ի վերլուծության համաձայն` նախորդ մեկ տարվա ընթացքում Չինաստանում վաճառվել է շուրջ 69 մլն անհատական համակարգիչ, իսկ ԱՄՆ-ում` 3 մլն-ով պակաս:
Վերլուծաբանները նշում են, որ ներկայում համակարգիչների չինական շուկան զգալի հետ է մնում համաշխարհային շուկայի միտումներից: Չինաստանում առավել մեծ պահանջարկ են վայելում սեղանի անհատական համակարգիչները, քան «շարժական» համակարգիչները: