Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Վրաստանում դեկտեմբերին տարեկան գնաճի տեմպն արագացել է
07/01/2025 11:10
Կիսվել

Վրաստանում դեկտեմբերին տարեկան գնաճի տեմպն արագացել է

Վրաստանում դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 1.9%՝ նոյեմբերի 1.3%-ի դիմաց: Ամսական կտրվածքով սպառողական գներն աճել են 0.7%-ով: Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են պարենային ապրանքների գների փոփոխությունները: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 3.6%-ով: Ամենամեծ թանկացումը բանջարեղենի ենթախմբումէ  եղել՝ 15.7%:

Հաջորդից յուղերն ոը ճարպերն են՝ 10.1%, սուրճը, թեյը և կակաոն՝ 8.8%, շաքարավազը, մուրաբաներն ու քաղցրավենիքը՝ 6.9%:

Հանքային ջրի, զովացուցիչ ըմպելիքների և բնական հյութերի գներն աճել են 5.5%-ով, ձկնամտերքինը՝ 4.8%: Միսն ու մսամթերքը թանկացել են 1.3%:

Հացի և հացաբուլկեղենի ենթախմբում գրանցվել է գնանկում. գները նվազե են 0.3%-ով: Նվազել էեն նաև մրգի գները՝ 0.7%-ով, իսկ կաթի, պանրի ու թվի շուկայում գները փոփոխվել են՝ 0.6%-ով անկելով:

Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային ապրանքների խմբում գրանցվել է 5.9% գնաճ: Ալկոհոլային խմիչքները թանկացել են 9.2%-ով, ծխախոտինը՝ 2%-ով:

Առողջապահության ոլորտը տարեկան 3.7% աճ է գրանցել: Բժշկական սարքավորումների գինն աճել է 4.5%-ով, ամբուլատոր բժշկական ծառայություններինը՝ 3.8%-ով:

Կոմունալ ծառայությունների խմբում գները մեկ տարվա ընթացքում նվազել են 3.2%-ով, իսկ հեռահաղորդակցության ոլորտում արձանագրվել է 12.7% նվազում:

Վրաստանի կառավարությունն ակնկալում է, որ 2025 թվականին գնաճը կմնա 3%-ից ցածր: Բյուջեի նախագծում կանխատեսվող գների աճի տեմպը կազմում է 1%՝ ՀՆԱ-ի 6% աճով:

Հիշեցնենք՝ Fitch-ը վերջերս բացասական միտումով վերանայել է Վրաստանի վարկանիշի կանխատեսումը: Թերահավատության պատճառը քաղաքական անկայունությունն է: Կանխատեսման համաձայն՝ 2025-ին, երբ ՀՆԱ-ի աճը դանդաղում է մինչև 5.3%, Վրաստանում գնաճը կկազմի 2.1%:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88