Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վրաստանի անշարժ գույքը ներառվել է վարձակալությունից եկամտաբերության մակարդակով համաշխարհային վարկանիշի թոփում
09/01/2025 14:47
Կիսվել

Վրաստանի անշարժ գույքը ներառվել է վարձակալությունից եկամտաբերության մակարդակով համաշխարհային վարկանիշի թոփում

Գների վերլուծության միջազգային Numbeo հարթակը կիսվել է 2025 թվականին 104 երկրներում անշարժ գույքի գների ինդեքսի իր ուսումնասիրության արդյունքներով։

Այսպես, անշարժ գույքի գների միջին եկամտի հարաբերակցությամբ Վրաստանը 12․7 միավորով 54-րդ տեղում է։ Համեմատության համար նշենք, որ ամենացածր հարաբերակցությունը գրանցվել է Սաուդյան Արաբիայում և Օմանում (3․1 միավոր), իսկ ամենաբարձրը՝ Սիրիայում (115․1 միավոր)։ Հայաստանում անշարժ գույքի գների միջին եկամտի հարաբերակցությունը կազմել է 19․4 միավոր և գտնվում է 16-րդ տեղում։

Գին-եկամտի ավելի ցածր հարաբերակցությունը վկայում է ավելի մատչելի անշարժ գույքի մասին:

Քաղաքի կենտրոնում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտով Վրաստանը 8․1 միավորով 8-րդ տեղում էր։ Առաջատարներն են Կուբան (24 միավոր) և ԱՄՆ-ն (11․7 միավոր), իսկ Թայվանը (1․4 միավոր) և Հարավային Կորեան (1․2 միավոր) զբաղեցնում են վարկանիշի վերջին հորիզոնականները։

Ընդ որում, քաղաքի կենտրոնից դուրս բնակարանների վարձակալությունից շահութաբերության մակարդակով երկիրը 8․8 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։ Առաջին երեք տեղերը զբաղեցնում են Կուբան (28․3 միավոր), ԱՄՆ-ը (11․4 միավոր) և Կամերունը (11․4 միավոր)։ Ամենացածր եկամուտները գրանցվել են Նեպալում (1․8 միավոր), Թայվանում (1․5 միավոր) և Հարավային Կորեայում (1․1 միավոր):

Միաժամանակ Numbeo-ն Վրաստանում անշարժ գույքի մատչելիության ինդեքսը գնահատում է 0․6 կետ, իսկ միջին եկամուտից 20 տարվա հիփոթեքի սպասարկման արժեքը կազմում է 165․4% (որքան ցածր է այս ցուցանիշը, այնքան լավ)։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2