ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2013թ.-ի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում մոլիբդենի արտադրության ծավալներն աճել է 21.9%-ով և կազմել 2 847 տոննա:
Նույն ժամանակահատվածում ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 31.6%-ով և կազմել 1 628.1 տոննա: Ալյումինի փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 14.1%-ով և կազմել 6 856 տոննա: