
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԻՋԵՑՐԵԼ Է ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) 0,25 տոկոսային կետով իջեցել է հաշվարկային տոկոսադրույքը: Ինչպես նշվում է ԵԿԲ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ` մայիսի 8-ից հաշվարկային տոկոսադրույքը կկազմի 0,5 տոկոս, ինչը պատմական ռեկորդ է. Եվրոպայում հաշվարկային տոկոսադրույքի անկում գրանցվում է վերջին ինն ամսվա ընթացքում առաջին անգամ:
Հաշվարկային տոկոսադրույքի իջեցումը ևս մեկ քայլ է` ուղղված եվրոպական ճգնաժամի հաղթահարմանը: ԵԿԲ-ն ակնկալում է մեծացնելով էժան փողերի առաջարկը` բարձրացնել գործարար ակտիվության մակարդակը, ինչն իր հերթին կնպաստի ՀՆԱ-ի աճին և գործազրկության մակարդակի կրճատմանը:
Նշենք, որ մինչև 2008 թվականի ճգնաժամը Եվրոպայում հաշվարկային տոկոսադրույքը գտնվել է 3-4%-ի սահմաններում: