2024թ․-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 1․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 238,030.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.2%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 20․6%-ով և կազմել 129,046.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 32․2%-ով և կազմել 2,111.3 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 5․1%-ով և կազմել 5,244.8 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 5.5%-ով՝ կազմելով 7,305.5 տոննա։