ԱՄՆ-Ն ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՕՆԼԱՅՆ-ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԱՄՆ-ի Սենատը ձայների 69 կողմ և 27 դեմ բաշխվածությամբ ընդունել է օրինագիծ, որը վերաբերում է օնլայն-առևտրի հարկմանը: Առաջիկայում օրինագիծը կքննարկվի ներկայացուցիչների պալատում:
Նշենք, որ օրինագիծը թույլ է տալիս օնլայն-առևտուրը հարկման ենթարկել անգամ այն դեպքում, երբ վաճառողը ֆիզիկապես չի գտնվում այն նահանգում, որտեղ իրականացվել է վաճառքը: Հարկման դրույքը տարբեր նահանգների համար տարբեր է և տատանվում է ապրանքի գնի 1%-ից մինչև 10%-ի սահմաններում:
Հատկանշական է, որ օրինագծի ընդունմանը կողմ են արտահայտվել մեծ առևտրային ցանցերը, մինչդեռ օնլայն վաճառքով զբաղվողները խիստ մտահոգված են: