Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-նոյեմբերին կազմել է 28․18 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
17/01/2025 16:05
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-նոյեմբերին կազմել է 28․18 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 28․18 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․88 մլրդ դոլարով կամ 54․01%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11․62 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 71․57%-ով կամ 4․8 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 5․1 մլրդ դոլար, աճ՝ 250․45%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 2․6 մլրդ դոլար, աճ՝  37․91%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 661․6 մլն դոլար, աճ՝ 5․19%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 443․9 մլն դոլար, անկում՝ 24․38%։ Վեցերորդը Իտալիան է՝ 382․4 մլն դոլար, աճ՝ 0․07%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 381․1 մլն դոլար, անկում՝ 39․18%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 304 մլն դոլար, աճ՝ 27․22%։ Իններորդն Իրաքն է՝ 221․2 մլն դոլար, աճ՝ 37%։ Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 190․5 մլն դոլար, աճ՝ 9․02%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 66․91%-ով և կազմել 12․05 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 11․9 մլրդ դոլար, աճ՝ 68․25%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 14․09%-ով և կազմել 2․1 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 62․65%-ով և կազմել 14 մլրդ դոլար։ 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88