ՉԻՆԱՑԻ ՀԱՐՈՒՍՏ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՏԵԽԱՓՈԽՎԵԼ ԱՐՏԵՐԿԻՐ
Չինաստանի առավել հարուստ գործարարները գերադասում են իրենց կապիտալն արտահանել այլ երկրներ և բացի այդ` մեծ ցանկություն ունեն, որ իրենց երեխաներն ապրեն արտերկրում: Այս մասին են վկայում China Merchants Bank-ի և Bain & Co. գործակալության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:
Ըստ ներկայացված տվյալների` չինացի գործարարները մտադիր են այս տարի ընդլայնել իրենց ներդրումները` դրանք հիմնականում ուղղելով անշարժ գույքի շուկա: