Հինգ ամենափոքր երկրներն ըստ ՀՆԱ-ի 2025 թվականին․ Ինֆոգրաֆիկա
Աշխարհի խոշորագույն տնտեսությունները շատ են լուսաբանվում, բայց երբևէ մտածե՞լ եք, թե որ երկրներն ունեն ամենափոքր ՀՆԱ-ն:
Գրաֆիկում ներկայացված են երկրների գնահատված ՀՆԱ-ն և բնակչությունը 2025 թվականին: Տվյալները վերցված են Արժույթի միջազգային հիմնադրամից և ՄԱԿ-ի Համաշխարհային ժողովրդագրական կանխատեսումից:
Այս ցանկը ներառում է միայն ինքնիշխան երկրներ և չի կարող ներառել ավելի փոքր տնտեսություններ՝ տվյալների բացակայության պատճառով:
N | Ամենափոքր տնտեսությունները | 2025 ՀՆԱ | 2025 Բնակչություն |
---|---|---|---|
5 | Պալաու | 353 մլն դոլար | 18 հազար |
4 | Կիրիբատի | 333 մլն դոլար | 136 հազար |
3 | Մարշալյան կղզիներ | 294 մլն դոլար | 36 հազար |
2 | Նաուրու | 179 մլն դոլար | 12 հազար |
1 | Տուվալու | 79 մլն դոլար | 9 հազար |
Վերջից 5-րդ հորիզոնականում Պալաու կղզի պետությունն է, որի ՀՆԱ-ն 2025 թվականին կազմել է 353 միլիոն դոլար:
Օվկիանիայի այս կղզու հանրապետությունը ներառում է հարյուրավոր փոքրիկ կղզիներ, որոնք ընդգրկում են 459 կմ2 ընդհանուր տարածք (177 քառակուսի մղոն):
Պալաուի ամբողջ բնակչությունը կազմում է մոտ 18,000 մարդ, ինչը համարժեք է մոտ երկու զբոսաշրջային նավի տարողունակությանը։
Այնուամենայնիվ, համեմատած Տուվալուի հետ, Պալաուն պարզապես հսկայական տեսք ունի:
Տուվալուն աշխարհի ամենափոքր տնտեսությունն է՝ 2025 թվականին կանխատեսվող 79 միլիոն դոլար ՀՆԱ-ով։ Նրա բնակչությունը կազմում է 9,000 մարդ, ինչը բավական է մեկ զբոսաշրջային նավի վրա տեղավորվելու համար:
Հեռավոր շրջաններ, սակավաթիվ բնակչություն, սահմանափակ տնտեսություն
Այս բոլոր կղզիները գտնվում են Կենտրոնական Խաղաղ օվկիանոսի հեռավոր շրջաններում և ունեն սակավաթիվ բնակչություն:
Այս երկու գործոնները միասին սահմանափակում են տնտեսական աճի հնարավորությունները։
Արդյունքում բնական ռեսուրսները՝ գյուղմթերքները կամ ձկնաբուծությունը, զբոսաշրջության հետ մեկտեղ տնտեսության հիմնական ոլորտներն են։
Բայց դա չի նշանակում, որ այս երկրները չեն գտել իրենց տնտեսությունը խթանելու ստեղծագործական ուղիները: Օրինակ՝ Տուվալուի կառավարությունը փող է աշխատում իր «.tv» ինտերնետային տիրույթի վարձակալությամբ։
Իսկ Նաուրուն (մեծությամբ երկրորդը՝ 179 միլիոն դոլար) նախկինում ուներ ծաղկող ֆոսֆատի արդյունաբերություն, մինչև որ բոլոր առաջնային երակները սպառվեցին:
Այնուամենայնիվ, 2010-ականներին Ավստրալիայի կառավարությունը Նաուրուին վճարեց հարյուր միլիոնավոր դոլարներ՝ ապաստան հայցողներին օֆշորային մշակման կենտրոնում պահելու համար:
Թեև կենտրոնը դրանից հետո փակվել է, դրա պահպանման համար դեռևս վճարներ են գանձվում: