Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Կոլումբիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կբարձրացնեն սուրճի արդեն ռեկորդային գները
27/01/2025 13:21
Կիսվել

Կոլումբիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կբարձրացնեն սուրճի արդեն ռեկորդային գները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Կոլումբիայի դեմ պատժամիջոցներ և առևտրային մաքսատուրքեր սահմանելու  որոշումը կարող է ավելի խորացնել սուրճի առանց այն էլ ռեկորդային գները: Ինչպես նշում է Axios-ը, հարավամերիկյան այս երկիրն ԱՄՆ-ին սուրճի երկրորդ մատակարարն է:

«Թրամփի կողմից Կոլումբիայի նկատմամբ 25% պատասխան մաքսատուրքերը կարող են միայն վատթարացնել սուրճի գների ներկայիս կտրուկ աճը՝ ամերիկացիներին ստիպելով ավելի շատ վճարել առավոտյան մեկ բաժակ սուրճի համար: Կոլումբիայից հատիկները կազմում են ԱՄՆ սուրճի ներմուծման ամբողջ ծավալի 20%-ը»,- գրում է պորտալը:

Ինչպես նշվում է հոդվածում, նույնիսկ մինչև վերջին պատժամիջոցների սահմանումը, սուրճի հատիկների ֆյուչերսները վերջին վեց ամսվա ընթացքում թանկացել են 45%-ով: ԱՄՆ-ում սուրճի սպառողական գների ինդեքսը հասել է վերջին տասնամյակների ամենաբարձր մակարդակին:

Անցյալ շաբաթ Bloomberg-ը հայտնել էր, որ սուրճի մեծածախ գները վերջերս գերազանցել են 1970-ականների վերջին գրանցված ամենաբարձր ցուցանիշները: Մանրածախ գների հետագա աճը օրերի կամ շաբաթների խնդիր է:

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին: ԱՄՆ առաջնորդն ասել է, որ դա թույլ կտա զորքեր ուղարկել հարավային սահման՝ անօրինական ներգաղթյալների երկիր «աղետալի ներխուժումը հետ մղելու համար»: Նախկինում հանրապետականը բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման և անօրինական ներգաղթյալների հարկադիր արտաքսման օգտին:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6