Տնտեսական

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 399.00-1.00
EUR BUY - 413.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 76.52-1.06 WTI - 72.64-1.41
COMEX:  GOLD - 2773.40+0.12 SILVER - 31.67+2.59
COMEX:  PLATINUM - 991.40+3.62
LME:  ALUMINIUM - 2619.50+1.83 COPPER - 9068.00+0.90
LME:  NICKEL - 15499.00+0.41 TIN - 30106.00+1.49
LME:  LEAD - 1960.50+1.27 ZINC - 2783.00+0.29
FOREX:  USD/JPY - 154.52-0.52 EUR/GBP - 1.0427-0.12
FOREX:  EUR/USD - 1.0427-0.12 GBP/USD - 1.245+0.01
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44713.52-0.31 NASDAQ - 19632.32-0.51
STOCKS US: S&P 500 - 6039.31-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 39513.97+0.25 TOPIX - 2781.93+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 20225.11+0.00 SSEC - 3250.60+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8557.81+0.28 CAC40 - 7872.48-0.32
STOCKS EUR:  DAX - 21637.53+0.97
30/01/2025  CBA:  USD - 397.92-0.35 GBP - 494.50+0.01
30/01/2025  CBA:  EURO - 413.72-0.60
30/01/2025  CBA:  GOLD - 35263.00+26.00 SILVER - 389.43+3.37
ԷԿԵՆԳ. 2025թ.-ին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից
30/01/2025 17:36
Կիսվել

ԷԿԵՆԳ. 2025թ.-ին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից:

Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար ահրաժեշտ է՝

Տարբերակ առաջին

Ունենալ Ձեր բջջային օպերատորի կողմից տրամադրված Մոբայլ ID SIM քարտ, որի համար անհրաժեշտ է՝

  1. ունենալ վավեր նույնականացման քարտ (ID Card)` չիպով և առանց չիպի, իսկ չունենալու դեպքում ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից,
  2. նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ Ձեր գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով,
  3. բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ստանալ էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում,
  4. այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը` նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով:

Տարբերակ երկրորդ

Էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ, որի համար անհրաժեշտ է՝

  1. ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ (ID Card), որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր,
  2. ունենալ նույնականացման քարտ ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader),
  3. այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ներբեռնել անհրաժեշտ համակարգչային ծրագրերը (https://www.ekeng.am/hy/sec_sub/necessary_programs),
  4. այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։

Ի գիտություն

  1. Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում,
  2. Եթե ունեք վավեր էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ, բայց կորցրել եք կամ չեք հիշում PIN և PUK ծածկագրերը, ապա պետք է հետևել Տարբերակ առաջինին,
  3. Առանց չիպի վավեր նույնականացման քարտ (ID Card) ունենալու դեպքում անհրաժեշտ է հետևել Տարբերակ առաջինին։
30/01/2025
դրամ
Դոլար (USD)
397.92
-0.35
Եվրո (EUR)
413.72
-0.60
Ռուբլի (RUR)
4.07
+0.02
Լարի (GEL)
138.41
+0.12
35263.00
+26.00
Արծաթ
389.43
+3.37