Բրազիլիայի նախագահը խոստացել է պատասխան միջոցների դիմել, եթե ԱՄՆ-ն մաքսատուրքեր սահմանի
Բրազիլիան պատրաստ կլինի հակահարված տալ, եթե ԱՄՆ-ն սկսի մաքսատուրքեր սահմանել իր ապրանքների վրա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:
«Եթե բրազիլական ապրանքների վրա մաքսատուրքեր լինեն, ապա Բրազիլիան նմանատիպ միջոցներ կձեռնարկի ամերիկյան ապրանքների նկատմամբ»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար սպառնում է մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների ապրանքների համար:
Ավելի վաղ Թրամփի սպառնալիքներին արձագանքել էր նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նա հայտնել էր, որ իրենք էլ պատասխան միջոցներ են նախատեսել, որոնց առաջարկներն իր սեղանին են և սպասում են Թրամփի գործողություններին: Թրյուդոն նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող տնտեսական «ոսկե դար» ունենալ առանց Կանադայի: