Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+1.00
EUR BUY - 434.50+0.50 EUR SELL - 441.00+0.00
OIL:  BRENT - 93.32+10.66 WTI - 91.27+14.13
COMEX:  GOLD - 5146.10+1.60 SILVER - 83.82-0.25
COMEX:  PLATINUM - 2151.80-0.55
LME:  ALUMINIUM - 3194.50+1.74 COPPER - 13108.00-1.76
LME:  NICKEL - 17160.00-3.83 TIN - 53685.00-7.00
LME:  LEAD - 1962.00+0.00 ZINC - 3317.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.74+0.17 EUR/GBP - 1.1618+0.01
FOREX:  EUR/USD - 1.1618+0.01 GBP/USD - 1.3411+0.35
STOCKS RUS:  RTSI - 1138.17+0.04
STOCKS US: DOW JONES - 47501.55-0.95 NASDAQ - 22387.68-1.59
STOCKS US: S&P 500 - 6740.02-1.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 55620.84+0.62 TOPIX - 3716.93+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25757.29+1.72 SSEC - 4124.19+0.38
STOCKS EUR:  FTSE100 - 10284.75-1.24 CAC40 - 7993.49-0.65
STOCKS EUR:  DAX - 23591.03-0.94
06/03/2026  CBA:  USD - 377.31-0.28 GBP - 503.37-0.64
06/03/2026  CBA:  EURO - 436.81-1.5
06/03/2026  CBA:  GOLD - 61916-586 SILVER - 1021.6-32
2024թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 2.5%-ով
07/02/2025 15:23
Կիսվել

2024թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 2.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի (19,342.7 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալներն աճել են 2.5%-ով։

Հիշեցնենք, որ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

06/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.31
-0.28
Եվրո (EUR)
436.81
-1.5
Ռուբլի (RUR)
4.7767
-0.0401
Լարի (GEL)
138.21
+0.15
61916
-586
Արծաթ
1021.6
-32