Տնտեսական

USD BUY - 383.00-1.00 USD SELL - 387.00+0.00
EUR BUY - 445.00+0.00 EUR SELL - 454.00+6.00
OIL:  BRENT - 68.01+0.16 WTI - 65.53+0.55
COMEX:  GOLD - 3307.30-1.34 SILVER - 36.33-0.08
COMEX:  PLATINUM - 1400.50+1.83
LME:  ALUMINIUM - 2563.50-0.97 COPPER - 9712.50+0.47
LME:  NICKEL - 15074.00+1.82 TIN - 33193.00+1.53
LME:  LEAD - 2032.00+1.45 ZINC - 2704.50+0.65
FOREX:  USD/JPY - 144.41-0.35 EUR/GBP - 1.1695+0.09
FOREX:  EUR/USD - 1.1695+0.09 GBP/USD - 1.3734+0.25
STOCKS RUS:  RTSI - 1126.69+0.21
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.00 NASDAQ - 19630.97+0.00
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 40150.79+1.43 TOPIX - 2840.54+1.28
STOCKS CHINA:  HANG SENG - 24284.15-0.17 SSEC - 3424.23-0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04+0.00 CAC40 - 7537.57+0.00
STOCKS EUR:  DAX - 23269.01+0.00
27/06/2025  CBA:  USD - 384.32-0.59 GBP - 527.56-0.77
27/06/2025  CBA:  EURO - 450.23-0.62
27/06/2025  CBA:  GOLD - 41006-58 SILVER - 452.11+9.51
2024թ. հունվար-դեկտեմբերին ինտերնետ հասանելիության ոլորտի հասույթն աճել է 7․6%-ով
12/02/2025 15:49
Կիսվել

2024թ. հունվար-դեկտեմբերին ինտերնետ հասանելիության ոլորտի հասույթն աճել է 7․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 166,991.1 մլն դրամ։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.8%-ով։

Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 27․2%-ով և հասույթը կազմել է 1,841.2 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2․1%-ով և կազմել 10,656.6 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 3․7%-ով, իսկ հասույթը կազմել է 154,493.3 մլն դրամ։

Հեռագրական ծառայություններից ստաված հասույթը նվազել է 4․6%-ով և կազմել 2.4 մլն դրամ։

Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ոլորտում արձանագրվել է 1․7% անկում, իսկ հասույթը կազմել է 8,292.1 մլրդ դրամ։

Բջջային կապի ոլորտում հասույթը կազմել է 41,047.2 մլն դրամ՝ անկում 2․7%-ով։

Ինտերնետ հասանելիության ոլորտում արձանագրվել է 7․6% աճ և հասույթը կազմել է 81,454.2 մլն դրամ։

Արբանյակային հասանելիության (բացառությամբ ինտերնետի) ծառայություններից ստացվել է 6.9 մլն դրամ հասույթ և գրանցվել է անկում 71․9%-ով:

Այլ ծառայություններից ստացվել է 18,333.9 մլն դրամ հասույթ և գրանցվել է աճ՝ 6․7%-ով։

27/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.32
-0.59
Եվրո (EUR)
450.23
-0.62
Ռուբլի (RUR)
4.8933
-0.02
Լարի (GEL)
141.11
-0.22
41006
-58
Արծաթ
452.11
+9.51