Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-դեկտեմբեր
13/02/2025 19:52
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-դեկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 17․1 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 33․77%-ով կամ 4․3 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 107․65%-ով կամ 4․9 մլրդ դոլարով և կազմել 9․4 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 55․28%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 1․18 մլն դոլար, +24․25% կամ 230․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․92%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 785․7 մլն դոլար, -16․76% կամ -158․2 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.60%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 639․7 մլն դոլար, +4․52% կամ +27․7 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 3․75%-ը։

Հինգերորդ տեղում  Գերմանիան է՝ 463․1 մլն դոլար, -17․84% կամ -100․6 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․71%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 446․8 մլն դոլար, -28․14% կամ -174․9 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2․62%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 348․5 մլն դոլար, -58․32% կամ -487․7 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.04%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 344․3 մլն դոլար, +7․08% կամ +22․8 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․02%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 169․2 մլն դոլար, +5․5% կամ +10․2 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.15%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 126․3 մլն դոլար, -10․6% կամ -15 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0․74%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 18․17%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 102․17%-ով և կազմել 9․7 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 104․75%-ով և կազմել 9․6 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 9․36%-ով և կազմել 2․04 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ներմուծվել 9․24 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +2․1 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․72 մլրդ դոլար՝ +3%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 629․2 մլն դոլար՝ +5․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 422․5 մլն դոլար՝ -23․2%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 351․6 մլն դոլար է՝ -43․4%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 354․3 մլն դոլար՝ +0․2%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 162․4 մլն դոլար՝ +32․4%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 148․7 մլն դոլար՝ -11․2%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 117․9 մլն դոլար՝ -65․7%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 104․8 մլն դոլար՝ -30․5%:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2