Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ԱՄՆ-ում ձվի գները հունվարին հասել են ռեկորդային բարձր մակարդակի
14/02/2025 12:04
Կիսվել

ԱՄՆ-ում ձվի գները հունվարին հասել են ռեկորդային բարձր մակարդակի

Հունվարին ԱՄՆ-ում ձվի գներն աճել են 15.2%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, ինչն ամենամեծ ամսական աճն է՝ 2015 թվականի հունիսից ի վեր:

2024 թվականի հունվարի համեմատ դրանք աճել են 53%-ով՝ երկրում թռչնագրիպի տարածման ֆոնին:

Որոշ մթերային խանութներ սկսել են սահմանափակումներ մտցնել հաճախորդի կողմից գնվող ձվերի քանակի վրա: Մինչդեռ գների աճն ու վաճառքի սահմանափակումները չեն նշանակում երկրում ձվի իրական դեֆիցիտ: Գյուղատնտեսության դեպարտամենտի գնահատականների համաձայն՝ դեկտեմբերին ԱՄՆ ֆերմերային տնտեսությունների արտադրությունը կազմել է 9.12 միլիարդ ձու, ինչը ընդամենը 3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

Գերատեսչության տվյալներով՝ 12 տուփ խոշոր ձվի մեծածախ գինը անցյալ շաբաթ կազմել է 7.34 դոլար, ինչը եռապատկվել է նախորդ տարվա մակարդակից:

Միևնույն ժամանակ, մանրածախ խանութները սովորաբար ձվերը վաճառում են ավելի ցածր գնով, քան մեծածախները, քանի որ դրանք համարվում են խայծային ապրանքներ, որոնք մանրածախ վաճառողները վնասով վաճառում են հաճախորդներին գրավելու համար: Նրանք ակնկալում են, որ բացի ձվից, խանութ եկող գնորդը կգնի նաև այլ ապրանքներ, որոնք կփոխհատուցեն վնասը:

ԱՄՆ-ի սպառողական գները հունվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 0.5%-ով: Այս ցուցանիշի երկու երրորդը պայմանավորված է ձվի թանկացմամբ:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39