ԱՄՀ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Մայիսի 23-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը ցուցմունք կտա դատարանում՝ Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին իր պաշտոնական դիրքը հնարավոր չարաշահման գործով: Այս մասին գրում է եվրոպական մամուլը:
Նշենք, որ Լագարդի գործն առնչվում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բարեկամ, քաղաքական գործիչ և գործարար Բերնար Տապի՝ 1993 թվականին հայտնի Adidas ընկերությունում ունեցած բաժնեմասի վաճառքին: