Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
2024-ին Թբիլիսիում վաճառվել է ավելի քան 40.3 հազար բնակարան
21/02/2025 14:50
Կիսվել

2024-ին Թբիլիսիում վաճառվել է ավելի քան 40.3 հազար բնակարան

2024 թվականին Թբիլիսիում վաճառվել է ավելի քան 40.3 հազար բնակարան, ինչը 1%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Մեկ քմ միջին արժեքը կազմել է 1300 դոլար՝ մեկ տարվա ընթացքում մոտավորապես 7%-ով ավելանալով: Սակայն գների աճի տեմպերը 2022-2023 թվականների համեմատ դանդաղել են։

Փորձագետները նշում են, որ նորակառույցների նկատմամբ նախապատվության փոփոխություն կա: Հենց նոր բնակարանների շնորհիվ է ապահովվել աճը։ Երկրորդային շուկան բավականին զգալի անկում է գրանցել. 2023 թվականի համեմատ վաճառքները նվազել են 4.8%-ով։

Ամենաշատ վաճառված բնակարանները եղել են Դիդի Դիղոմիում (ավելի քան 7.9 հազար գործարք) և Սաբուրթալոյում (մոտ 6.4 հազար)։ Ամենաթանկ անշարժ գույքն ավանդաբար գտնվում է Վակե և Մթածմինդա կենտրոնական թաղամասերում, իսկ ամենամատչելի բնակարանները՝ Գլդանիում և Վաշլիջվարիում են:

Նորակառույցների շուկան անկայունություն դրսևորեց 2024 թվականին։ Մայիսին վաճառքները կտրուկ նվազել են, սակայն հուլիս և նոյեմբեր ամիսներին պահանջարկը վերականգնվել է խոշոր նախագծերի շուկա մուտք գործելու պատճառով։

Վարձակալության շուկան անկում է ապրել. մեկ քմ դիմաց վարձակալության միջին գինը 2023 թվականին 10.7 դոլարից նվազել է մինչև 2024 թվականին՝ 9.7 դոլար։

2025 թվականին բնակարանների պահանջարկը կարող է թուլանալ: Հիմնական գործոններից են քաղաքական անկայունությունը, տնտեսական աճի դանդաղումը և լարիի հնարավոր արժեզրկումը։ Այս պայմաններում վարձակալության եկամտաբերությունը նույնպես կարող է նվազել:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85