
ՊԵԿ-ը կկազմակերպի նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթաց
Պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում կկազմակերպի նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթաց: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։
Դասընթացին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 28-ն-է: