
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ կառավարությունը «Ատ-մետալս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016թ. մայիսի 30-ը։
Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար։
Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս: Հետագայում վերամշակման ժամանակ առաջացած «պոչերը» կիրառվելու են շինարարության, ապակու ձուլման և այլ բնագավառներում։
2013թ. պետք է թողարկվի շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք, ստեղծվի 75 աշխատատեղ։