
ՕՊԵԿ+-ի երկրները հաստատել են ապրիլից արդյունահանումը վերականգնելու որոշումը
ՕՊԵԿ+-ի ութ երկրները, որոնք 2024-ի սկզբից կամավոր կրճատել են նավթի արդյունահանումը օրական 2.2 միլիոն բարելով, որոշել են պահպանել արդյունահանման վերականգնման պլանավորված մեկնարկն ապրիլին։ Այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի հայտարարության մեջ։
Արտադրության կամավոր սահմանափակումներից աստիճանական դուրս գալը կտևի 2025 թվականի ապրիլից մինչև 2026-ի սեպտեմբեր։ Միաժամանակ, ՕՊԵԿ+-ը խոստովանում է, որ արդյունահանման աճը կարող է կասեցվել, կամ դաշինքի երկրները կարող են կրկին վերադառնալ կրճատումներին՝ կախված շուկայում տիրող իրավիճակից։
ՕՊԵԿ+-ի երկրները, որոնք թույլ են տվել նավթի գերարտադրությունը կամավոր կրճատումների ժամանակաշրջանում, մինչև մարտի 17-ը ՕՊԵԿ+ քարտուղարությանը կներկայացնեն արդյունահանման փոխհատուցման թարմացված պլանները։