ԱՄՆ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ «ԴՐԱՄԱՅԻՆ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ»
Դրամավարկային քաղաքականության վաղաժամ խստացումը լի է ռիսկերով: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար (ԴՊՀ) Բեն Բերնանկեն:
Վերլուծաբանները պնդում են, որ այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ քանակական մեղմացման (QE) ծրագրի շրջանակներում ԴՊՀ-ն չի պատրաստվում հրաժարվել դրամական ներարկումներից:
Բերնանկեն ընդգծել է, որ չնայած ամերիկյան տնտեսության ընդհանուր վիճակը կայունանում է, մեղմ դրամավարկային քաղաքականությունն, այնուամենայնիվ, պետք է շարունակվի: