
Մեքսիկայի նախագահն կանխատեսում է, որ ԱՄՆ մաքսատուրքերը կվնասեն երկու երկրների բնակիչներին
Մեքսիկայի դեմ Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված միակողմանի տնտեսական միջոցները կվնասեն երկու երկրների ժողովրդին: Այս կարծիքին է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
«Այդ միակողմանի որոշումները կազդեն ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա ընկերությունների վրա, որոնք գործում են Մեքսիկայում: Անհնար է պատկերացնել, թե ինչ վնաս կհասցվի հենց Միացյալ Նահանգներին Մեքսիկայում արտադրվող ապրանքների գների բարձրացման պատճառով, և երկու երկրներում աշխատատեղերը կտուժեն», – ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ որոշումներից ոչ ոք չի շահի, ընդհակառակը, դրանք կազդեն երկու ժողովուրդների վրա:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները ծրագրում է Մեքսիկայից եկող ապրանքների համար 25% մաքսատուրքեր հայտարարել: Մեքսիկան և Կանադան, Վաշինգտոնի գնահատմամբ, իրենց հերթին բավականաչափ ակտիվորեն չեն պայքարում իրենց երկրների միջոցով ԱՄՆ ֆենտանիլի մատակարարման դեմ։