Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
2025-ի հունվար-փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 2․1%-ով
05/03/2025 14:19
Կիսվել

2025-ի հունվար-փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 2․1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվար ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.5%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.5%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.7%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.4%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.1%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.2%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 2․9%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 0.4%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 0.4%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 1.3%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 1.0%-ով։

Սննդամթերքի գներ: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ: Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.9%-ով, 3-ում գրանցվել է 0.7-0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.7%-ով:

2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ: Մարգարինի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի և «Իշխան» ձկնատեսակի գներն աճել են և 4.6% և 17.7%- ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.5% և 4.3%-ով:

Թեյի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%- ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով: Միաժամանակ, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% և 0.6%-ով:

Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ:

2025թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 1.53%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.28% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.13 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-1.2%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.0%-ով: 2025թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.1% գնանկում, իսկ դիզելային վառելիքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.6% գնաճ և դիզելային վառելիքի 5.0% գնանկում, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4% և 0.9% գնաճ:

2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 29.0%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 32.1% գնանկում, ընդ որում, 2025թ. փետրվարին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 143.1 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 1.5%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 1.3% նվազում:

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 1.7-0.3%-ով (նվազման համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվել են Երևանում և Վաղարշապատում), իսկ մեկում գրանցվել է 0.1% գնաճ: 2025թ. փետրվարին հունվարի համեմատ էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգին անցմամբ պայմանավորված ներքաղաքային տրանսպորտի ծառայությունների (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) միջին կշռված գնաճը կազմել է 21.80%: Վերը նշված ծառայությունները սպառողական զամբյուղում ունենալով 19.84% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.04 տոկոսային կետով:

Արտարժույթի շուկա: 2025թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գների 0.1% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. փետրվարին 2024թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.4% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում: 2025թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 395.6 դրամ, ինչը 2.1%-ով ցածր է 2024թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (404.3 դրամ):

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98