S&P. ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎԸ ՉԵՆ
Պողպատի արտադրության մեծ ծավալները բացասաբար են անդրադառնում Բրազիլիայում պողպատի արդյունաբերության զարգացման վրա: Այս մասին է նշվում Standard & Poor’s գործակալության հաշվետվության մեջ:
S&P-ի կանխատեսման համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով պողպատի պահանջարկը կաճի 2%-4%-ով: Փորձագետները նշում են, որ ոլորտի վրա դրական ազդեցություն է ունեցել պողպատի ներմուծման ծավալների կրճատումը, ինչպես նաև ազգային արժույթի փոխարժեքի 15% անկումը:
Պողպատ արտադրող ընկերությունները տարվա արդյունքներով ակնկալում են գրանցել արտադրության ծավալների 7-8% աճ: