
2025թ․-ի հունվարին Հայաստանում հացի արտադրությունն նվազել է 1․3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 22,826.7 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.3%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 21.3%-ով և կազմել 10,976.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 3.7 անգամ և կազմել 215.3 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 68․9%-ով և կազմել 189.6 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 12.4%-ով՝ կազմելով 548.8 տոննա։