
2025թ.-ի հունվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 12․5 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 13,456.2 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1․7%-ով։
Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 37․9%-ով և հասույթը կազմել է 115.0 մլն դրամ։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 14․7%-ով և կազմել 801.2 մլն դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է անկում 0․1%-ով, իսկ հասույթը կազմել է 12,540.0 մլն դրամ։