Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Reuters. Սուրճի համաշխարհային առևտուրը կաթվածահար է եղել գների կտրուկ աճից
07/03/2025 14:42
Կիսվել

Reuters. Սուրճի համաշխարհային առևտուրը կաթվածահար է եղել գների կտրուկ աճից

Սուրճի համաշխարհային առևտուրը գրեթե կանգ է առել, քանի որ սուրճի առևտրականները նվազագույնի են հասցրել սուրճի հատիկների գնումները՝ գների կտրուկ աճի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Տեխասում տեղի ունեցած Սուրճի ամերիկյան ազգային ասոցիացիայի ամենամյա համագումարի մասնակիցներն ասել են, որ ցնցված են ICE բորսայում արաբիկա սուրճի ֆյուչերսների 70% աճից։ Էկվադորյան լուծվող սուրճ արտադրող Elcafe ընկերության գործադիր տնօրեն Ռենան Չուեյրիի խոսքով՝ այս տարի առաջին անգամ ընկերությունը չի կարողացել վաճառել ապրանքի ամբողջ ծավալը, որը պետք է վաճառեր մինչև մարտ։

«Սովորաբար մինչև հիմա վաճառած կլինեինք, բայց մինչ այժմ ապրանքի 30%-ից էլ քիչ ենք վաճառել, գնորդների փողերը խժռում են ուժեղ թանկացումները, և նրանք միջոցներ չունեն անհրաժեշտ ծավալները գնելու համար»,- պարզաբանել է գործարարը:

Reuters-ի փոխանցմամբ՝ սուրճի գների աճը պայմանավորված է ավանդական սուրճ աճեցնող շրջաններում, այդ թվում՝ Բրազիլիայում, արտադրության ծավալների նվազմամբ։ Միևնույն ժամանակ, որոշ կանխատեսումների համաձայն, արաբիկայի գները մինչև տարեվերջ կարող են իջնել 30%-ով, քանի որ բարձր ինքնարժեքը զսպում է դրա պահանջարկը: Բացի այդ, գալիք տարում Բրազիլիայում ակնկալվում է սուրճի հատիկների առատ բերքահավաք:

Գործակալությունը, սակայն, նշում է, որ որոշ սուրճ վաճառողների ապագան ներկայումս հարցականի տակ է գների պատճառով։ Օրինակ՝ ԱՄՆ-ում սուրճ բովող խոշոր ընկերություններից մեկի գործադիր տնօրենը Reuters-ին ասել է, որ իր որոշ գործընկերներ վստահ չեն, որ կկարողանան շարունակել բիզնեսը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69