
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական արձանագրության փոփոխության, Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման, Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։