Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
FT. Եվրոպական դելիկատեսները կարող են անհասանելի դառնալ ԱՄՆ-ում Թրամփի մաքսատուրքերի պատճառով
10/03/2025 14:15
Կիսվել

FT. Եվրոպական դելիկատեսները կարող են անհասանելի դառնալ ԱՄՆ-ում Թրամփի մաքսատուրքերի պատճառով

Ֆրանսիական շամպայնը և իտալական պարմեզան պանիրը կարող են անհասանելի դառնալ ամերիկացի սպառողների մեծ մասի համար, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանի 25% մաքսատուրք։ Եվրոպական արտադրողները կարծում են, որ այդ ապրանքների մաքսատուրքերը կստիպեն ամերիկացիներին հրաժարվել դրանցից՝ հօգուտ տեղական ավելի էժան համարժեքների: Այս մասին գրում է Financial Times-ը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Միացյալ Նահանգները շարունակում է մնալ ֆրանսիական գինիների և այլ ալկոհոլային խմիչքների արտահանման ամենամեծ շուկան։

«Մենք ստիպված կլինենք այլ շուկաներ փնտրել»,- խոստովանել է Chartogne-Taillet-ի սեփականատեր Ալեքսանդր Շարթոնը, որն իր արտադրանքի 30%-ն արտահանում է ԱՄՆ։

Իսկ իտալացի ֆերմերների ասոցիացիահի գնահտմամբ՝ ամերիկացի սպառողները ստիպված կլինեն լրացուցիչ 2 միլիարդ եվրո վճարել իտալական դելիկատեսների՝ ներառյալ գինու, պանրի, ձիթապտղի յուղի և պրոշուտոյի համար, եթե Թրամփը մաքսատուրքեր սահմանի:

«Որոշ ապրանքների համար տեղական համարժեքներ չկան: Սա պարտվողական նախաձեռնություն է: Հույս ունենք, որ ԱՄՆ-ն ուշադիր կվերլուծի իրավիճակը, նախքան նման որոշում կայացնելը»:

Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրքեր սահմանեց Կանադայից և Մեքսիկայից գրեթե բոլոր ներմուծման համար, ինչպես նաև բարձրացրեց Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10%-ից մինչև 20%։ Մարտի 6-ին Թրամփը գործադիր հրամաններ է ստորագրել՝ մինչև ապրիլի 2-ը հետաձգելու Կանադայի և Մեքսիկայի ապրանքների վրա 25% մաքսատուրքերի սահմանումը, որոնք մտնում են եռակողմ առևտրային համաձայնագրի ներքո:

Բացի այդ, Թրամփը ավելի վաղ հայտարարել էր ապրիլի 2-ից ներմուծվող ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Միջին հաշվով, Եվրամիությունը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան և Կանադան ԱՄՆ-ից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան ԱՄՆ-ն նրանցից:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85