Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար
14/03/2025 21:51
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 482․2 մլն դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 49.23%-ով կամ 467․6 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 36․09%-ով կամ 94․1 մլն դոլարով և կազմել 166․7 մլն դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 34․56%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 131․7 մլն դոլար, -60․72% կամ -203․6 մլն դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 27․31%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 38․1 մլն դոլար, -59․62% կամ -56․3 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 7․9%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 24․4 մլն դոլար, +396․07% կամ +19․5 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 5․06%-ը։

Շվեյցարիան հինգերորդն է՝ 13․9 մլն դոլար, +100․82% կամ +19․5 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․88%-ը։

Վեցերորդ հորիզոնականում Բելգիան է՝ 10․8 մլն դոլար, +1․51% կամ +161 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․24%-ը։

Յոթերորդ տեղում Իրանն է՝ 7․67 մլն դոլար, +1․75% կամ +132 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․59%-ը։

Ութերորդը Վրաստանն է՝ 7․14 մլն դոլար, -46․87% կամ -6․3 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․48%-ը։

Իններորդը  Գերմանիան է՝ 5․23 մլն դոլար, +32․37% կամ +1․28 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․08%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 5․15մլն դոլար, +57․32% կամ +1․88 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․07%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 35․88%-ով և կազմել 176․97 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 36․68%-ով և կազմել 173․48 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 36․7%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 35․97%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 8․42%-ով և կազմել 36․35 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 7․54%-ը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69