
27% ԳՆԱՃ՝ ՄՐԳԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում մրգի ապրանքախմբում արձանագրվել է 27.0% գնաճ: Միևնույն ժամանակ, մայիսին, ապրիլ ամսվա համեմատ, միրգը թանկացել է 10.2%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է մրգի 1.9-17.3% գնաճ, ընդ որում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դիլիջանում:
Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 11.9%-ով: