
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Բելառուսում կայացել է Հայաստանի և Բելառուսի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Միխայիլ Մյասնիկովիչի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման, Բելառուսի և Գյումրիի տեխնոպարկերի միջև փոխգործակցության և առհասարակ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերի:
Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են նաև Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի արտադրության հնարավորությունը:
Մտքեր են փոխանակվել ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին կողմերի մասնակցության և տվյալ ոլորտում համագործակցության հեռանկարների, ատոմային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակման հետ կապված հարցերի շուրջ: