ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 2.4%-ՈՎ
2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ԱՄՆ-ի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով գրանցել է 2,4% աճ: Այս մասին նշվում է ԱՄՆ Առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ-ում սպառողական ծախսերն աճել են 3,4%-ով: Նշենք, որ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի շուրջ 70%-ը բաժին է ընկնում սպառողական ծախսերին: Միևնույն ժամանակ, ռազմական ծախսերը կրճատվել են 12,1%-ով:
Ամերիկացիների եկամուտները հարկային պարտավորությունների վճարումից հետո (հաշվի առած նաև գնաճը) տարեկան կտրվածքով կրճատվել են 8,4%-ով: