Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2025թ․ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 4.1%
25/03/2025 12:55
Կիսվել

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2025թ․ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 4.1%

2025թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.1%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։

Ըստ տվյալների՝ 2025թ․ հունվարին գրանցվել էր 7.1% աճ, սակայն փետրվարին աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ կազմելով ընդամենը 1.5%՝ 2024թ. փետրվարի նկատմամբ։ Այսպիսով, երկամսյա տվյալների համադրության արդյունքում ՏԱՑ-ի ընդհանուր աճը կազմել է 4.1%։

Արդյունաբերության անկում

Տնտեսական ակտիվության հիմնական ցուցիչներից արդյունաբերության ծավալը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 380,486.7 մլն դրամ, ինչը անկում է 19.4%-ով՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ (80.6% հարաբերակցություն)։ Հատկանշական է, որ արդյունաբերության ծավալը փետրվարին գրեթե մնացել է նույն մակարդակում՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով միայն 0.6%-ով։

Շինարարության աճ

Հակառակ արդյունաբերության անկմանը, շինարարության ոլորտը շարունակում է արձանագրել կայուն աճ։ 2025թ. հունվար-փետրվարին շինարարության ծավալը կազմել է 44,648.1 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 12.2%-ով։ Փետրվարին շինարարության ոլորտում արձանագրվել է 36.8% աճ, հունվարի նկատմամբ։

Առևտրի շրջանառություն

2025թ. առաջին երկու ամիսներին առևտրի շրջանառությունը կազմել է 822,658.3 մլն դրամ, 2024թ. հունվար-փետրվարի համեմատ արձանագրվել է աճ 7.8%-ով։ Հատկապես փետրվար ամսին գրանցվել է 16.6% աճ՝ հունվարի համեմատությամբ։

Ծառայությունների ծավալ

Ծառայությունների ոլորտը նույնպես արձանագրել է աճ, +12.4%՝ կազմելով 556,120.3 մլն դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն աճել է 2.1%-ով։

Տնտեսական ակտիվության աճը առաջին ամիսներին հիմնականում պայմանավորված է շինարարության, ծառայությունների և առևտրի շրջանառության ոլորտներում գրանցված դրական շարժերով։ Միևնույն ժամանակ, արդյունաբերության նկատելի անկումը և արտաքին առևտրաշրջանառության կրճատումը շարունակում են մնալ մտահոգիչ ազդակներ։ Եթե փետրվարին նկատվող աճի դանդաղումը պահպանվի նաև մարտին, ապա հնարավոր է առաջին եռամսյակի համախառն տնտեսական աճի ցուցանիշը նվազի։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69