
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին, ով այդ պաշտոնում փոխարինում է առաքելությունն ավարտած Գիերմո Տոլոսային:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Թերեզա Դաբան Սանչեսին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Սանչեսը կհաջողի իր առաջիկա գործունեության մեջ և կնպաստի ԱՄՀ-ի հետ փոխգործակցության զարգացմանը, ամրապնդմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Այնուհետև, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: