
Մեծ Բրիտանիան դեռևս նպատակ չունի պատասխան մաքսատուրքեր ներդնել ԱՄՆ նկատմամբ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս չի քննարկում Միացյալ Նահանգների նկատմամբ պատասխան մաքսատուրքերի ներդրման հնարավորությունը: Սա Sky-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը:
«Այս պահին մենք չենք ձեռնարկել որևէ միջոցառում, որը կհանգեցնի այս առևտրային պատերազմների սրմանը»:
Հիշեցնենք՝ մարտի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը ներմուծման մաքսատուրքեր կներդնի 25%-ի չափով` երկրի սահմաններից դուրս արտադրված բոլոր մեքենաների համար:
Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը ներդրել է ներմուծման մաքսատուրքեր` 25%-ի չափով Կանադայից և Մեքսիկայից գրեթե բոլոր ներմուծումների համար, իսկ Չինաստանից ապրանքների սակագները բարձրացվել են 10%-ից մինչև 20%: Մարտի 6-ին Թրամփը հրամանագրեր է ստորագրել դրանց հետաձգման վերաբերյալ մինչև ապրիլի 2-ը Կանադայի և Մեքսիկայից ապրանքների 25% ներմուծման մաքսատուրքերի ներդրման վերաբերյալ: