Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
05/06/2013 11:03
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանում արհեստակցական միությունները գործում են վիրտուալ աշխարհում, թղթի վրա: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ելույթ ունենալով «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում: Նրա խոսքով՝ արհեստակցական միությունները չեն ուզում կամ չեն կարողանում պաշտպանել աշխատողների իրավունքներն ու շահերը. այդ մասին են փաստում ՄԻՊ գրասենյակի ստացած բազմաթիվ բողոքներն ու դիմումները:  

Լսումների ժամանակ, որոնք կազմակերպվել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի» օժանդակությամբ, նշվել է, որ ոլորտի չկայացման պատճառն օրենսդրությունը չէ, այլ հանրային գիտակցությունը, ստվերային տնտեսության առկայությունը, արդարության նկատմամբ վստահության եւ իրավական գիտելիքների պակասը: Ոլորտի չկայացման պատճառներից մեկն էլ, ըստ Կարեն Անդրեասյանի, արհմիությունների կախվածությունն է գործատուներից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել արհմիության էությունը՝ դարձնելով այն իրավապաշտպան կառույց:  

Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետների հետ անհամաձայնություն է հայտնել  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ում կարծիքով՝ ժամանակ է անհրաժեշտ ոլորտի կայացման համար, քանի որ ոլորտի օրենսդրությունը բացեր չունի, իսկ արհեստական ձեւով՝ վարչարարությամբ, ոլորտ զարգացնելուն ինքը դեմ է: Փոխնախարարի կարծիքով՝ վերջին երեք-չորս տարիներին նկատելի են որոշ դրական փոփոխություններ:  

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Էդուարդ Թումասյանը եւս, չհամաձայնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականների հետ, ոլորտի թուլացման հիմնական պատճառներ համարել է մրցակցության բացակայությունը, քաղաքացիների՝ աշխատանքը կորցնելու վախը, իրավական գիտելիքների պակասը եւ այլն: Ոլորտի զարգացման ճանապարհը, ըստ նրա, պետական մոտեցումն է. նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ կատարվեն փոփոխություններ, եւ հիմնարկ-ձեռնարկություններում արհեստակցական միությունների ստեղծումը պարտադիր համարվի, ինչպես, օրինակ, կատարվում է այլ երկրներում:

Ոլորտի զարգացման վերաբերյալ ելույթ է ունեցել նաեւ «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, ում կարծիքով եւս ոլորտը կարգավորող օրենսդրությունը թերություններ չունի. ըստ նրա՝ կա տարբեր մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման կարիք: Գագիկ Մակարյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցը ծրագիր է մշակել, որն ուղղված է արհեստակցական միությունների զարգացմանը:

Մտքերի փոխանակության ընթացքում արհմիությունների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են համակարգի խնդիրներին եւ ներկայացրել իրենց առաջարկներն ու տեսակետները:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75