
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ղեկավարվելով «Կուտակային կենսաթոշակների մասին» և մի քանի այլ օրենքներով` ՀՀ կառավարությունը հիմնադրել է Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ, հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, սահմանել, որ հիմնադրամի հիմնադրի անունից հանդես եկող կառավարման մարմինը ՀՀ կառավարությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։
Մինչև Հիմնադրամի խորհրդի կողմից Հիմնադրամի տնօրենի ընտրությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հերմինե Հարությունյանը. նրան հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը։