
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունն նվազել է 0․3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 45,551.6 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0․3%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 6.8%-ով և կազմել 22,843.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 76.6%-ով և կազմել 473.8 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 45․2%-ով և կազմել 661.4 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 6.0%-ով՝ կազմելով 1,226.7 տոննա։