
ԿԱՅԱՑԵԼ Է «ԵՐԵՎԱՆ. ԲԻԶՆԵՍ-ՎԱԶՔ 2013» ՄՐՑՈՒՅԹ-ՄԱՐԱԹՈՆԸ
Երեկ` հունիսի 9-ին, կայացել է «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթ մարաթոնը: 10 կմ էստաֆետային վազքի մրցույթում հաղթել է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության թիմը:
Մրցույթը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը, Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցը և Ավստրիական ավիաուղիներ ընկերությունը:
Ծրագրին մասնակցել են ինչպես անհատներ, այնպես էլ հայկական և արտասահմանյան բիզնես ոլորտի առաջատար ընկերություններ:
Վազքի ավարտից հետո միջոցառման կազմակերպիչները Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցում կազմակերպել են բացօթյա խնջույք, որի ընթացքում «ՌԵՍՈ»-ի թիմը պաշտոնապես պարգևատրվել է հուշամեդալներով և դեպի Վիեննա ուղևորությամբ, որտեղ կարող է մասնակցել սեպտեմբեր ամսին անցկացվող միջազգային վազքի մրցույթին: