ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ «ՄԱՍՆԱՏՎԵԼ Է»
Եվրոգոտու բանկերը, կրճատելով իրենց մասնաբաժինը օտարերկրյա պետական և կորպորատիվ պարտատոմսերում, «վերացրել են» եվրոպական միասնական արժույթի՝ եվրոյի գոտում պարտքային շուկայի ինտեգրացման ճանապարհին գրանցված դրական արդյունքները: Նման տեսակետ են հայտնել վերլուծաբանները:
Նշենք, որ ներկայում օտարերկրյա պետական և կորպորատիվ պարտատոմսերի մասնաբաժինը Եվրոգոտու բանկերի պորտֆելում կազմում է 22,1%: 2006 թվականին ցուցանիշը կազմել էր 40%: