Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ
12/06/2013 10:13
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:  

Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և երջանկություն:

«Բարի ավանդույթի համաձայն, այս օրը, բարեկամների շրջապատում, մենք նշում ենք այս երիտասարդ, սակայն կարևոր տոնը, որը կապված է ռուսական պետության նորագույն պատմության շրջադարձային իրադարձությունների հետ: Մեր ժողովուրդների կողմից պատմական ընտրություն է կատարվել՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի արդիականացման: Դրա համար այս տոնն ասոցացվում է այն հիմնարար փոխակերպումների հետ, որոնք տեղի ունեցան ողջ ռուս հասարակության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքում՝ նոր, ժամանակակից Ռուսաստանի կառուցմամբ:  Ռուսաստանի օրը տոն է, որը միավորում է այդ երկրի բոլոր քաղաքացիներին՝ տարբեր սերունդների և տարբեր ազգային մշակույթների: Սա յուրաքանչյուր քաղաքացու տոն է, որը հասկանում է, որ երկրի հաջողությունը կախված է նաև իր անձնական ջանքերից:  Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ անցած երկու տասնամյակների ընթացքում մեզ ոչ միայն հաջողվել է պահպանել դարավոր եղբայրական և բարեկամական կապերը, այլև ամրապնդել այն հիմքը, որի հիման վրա հայ-ռուսական հարաբերությունները վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության մակարդակով: Կարևոր է, որ մեր հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ շնորհիվ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում իրականացվող նոր նախաձեռնությունների:
Մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հնարավոր է դարձել ոչ միայն բարձր մակարդակի փոխադարձ վստահելի երկխոսության, այլև այն նախաձեռնությունների և առաջարկությունների շնորհիվ, որոնք գալիս են մեր երկրների հասարակ քաղաքացիների կողմից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ունենալով նման ընդարձակ հասարակական աջակցություն՝ երկու երկրներին կհաջողվի համատեղ ջանքերով էլ ավելի ամրապնդել երկկողմ միասնականությունը: Որպես երկու պետությունների առաջընթացի կարևոր նախապայման՝ Տիգրան Սարգսյանը նշել է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37