Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՁԵՌԲԵՐՈՒՄՆԵՐԸ
14/06/2013 12:27
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՁԵՌԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Հունիսի 14-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության աջակությամբ։ Համաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանի վերջին դեղագործական ձեռբերումները, քննարկել ընդհանուր խնդիրներ և նոր նախագծեր, ինչպես նաև նպաստել նոր համագործակցությունների և կապերի ստեղծմանը: Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։ Համաժողովի ընթացքում մասնակիցներին ողջունեցին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ովքեր կարևորեցին դեղագործության ոլորտի դերը տնտեսության զարգացման գործում և հավաստեցին իրենց պատրաստակամությունն աջակցելու ոլորտի ներկայացուցիչներին։ Գալիք տարիներին, իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի տեղական դեղագործական ընկերություններին արտադրությունը պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) պահանջներին համապատասխանեցման, միջազգային ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, որակյալ մասնագետների պատրաստման և արտահանման խթանման գործում։ «Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում» խորագրով նիստում ներկայացվեցին Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Համաժողովի երկրորդ մասում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին միջազգային լավագույն փորձն ու դեղարտադրության այն չափանիշները, որոնցով առաջնորդվում են աշխարհի առաջատար դեղարտադրողները։ Ելույթ ունեցողների թվում էին վրացական GMP ընկերության տնօրեն Գեորգի Անտաձեն, Ճապոնական Մինոֆագեն գիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն Հիդեո Ինուեն, ինչպես նաև Աստելլաս, Էգիս, Գեդեոն Ռիխտեր և Պֆայզեր ընկերությունների ներկայացուցիչները։ Համաժողովին զուգահեռ անցկացվեց նաև «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ամենամյա դեղագործական ցուցահանդեսը, որին ներկայացան 20 կազմակերպություններ։

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) հիմնադրվել է 2003թ. և միավորում է Հայաստանի դեղագործության ոլորտի 22 առաջատար ընկերություններին։ Միության առաքելությունն է՝ տեղական ընկերություններին ինտեգրել միջազգային դեղագործական շուկա, իրականացնել աշխատելաոճի կայուն բարելավում և ապահովել ոլորտի ներկայացուցիչների համար արդար և հավասար մրցակցային պայմաններ։ Միությունը ջանքեր է գործադրում անվտանգ դեղերի հասանելություն ապահովելու ուղղությամբ, կազմակերպում է դասընթացներ դեղագործների, տեղական և օտարերկրյա արտադրողների համար, ինչպես նաև աջակցում է պետական մարմիններին համապատասխան նորմեր մշակելու և վերանայելու հարցերում։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98