
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԳՆԱՃԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ
Ընթացիկ տարվա մայիս ամսվա արդյունքներով Հնդկաստանում գնաճը գրանցել է վերջին երեք տարվա մեջ նվազագույն արդյունք:
Միևնույն ժամանակ, Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության ներկայացուցչները չեն բացառում, որ ցուցանիշը կարող է աճել՝ պայմանավորված մեծածախ գների ինդեքսի աճով, որը հանդիսանում է գնաճի հիմնական չափիչը: Մայիսին երկրում մեծածախ գների ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 4,7%-ով: Ապրիլ ամսվա արդյունքների հետ համեմատած, ցուցանիշը գրանցել է 4,89% աճ:
Dow Jones Newswires-ի փորձագետների կարծիքով գնաճը կարող է հասնել 4,9%-ի: