
ԵՄ-ն ԱՄՆ-ին առևտրային առաջարկներ կներկայացնի
Եվրամիությունը նախատեսում է հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ներկայացնել իր առաջարկները՝ առևտրային բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ փաստաթղթում կառաջարկվեն միջոցառումներ՝ «Միացյալ Նահանգներում եվրոպական ներդրումների ավելացման, առևտրային և ոչ սակագնային արգելքների նվազեցման, գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում համագործակցության, ինչպես նաև ամերիկյան ապրանքների, ինչպիսիք են հեղուկացված բնական գազը և տեխնոլոգիաները, գնման համար»։