
Դոնալդ Թրամփը խոստացել է նվազեցնել Չինաստանի համար նախատեսված մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնվազեցնի Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը, քանի որ առանց այդ միջոցառման Վաշինգտոնն ու Պեկինը չեն կարողանա միմյանց հետ գործարքներ կնքել։ Նրա խոսքերը մեջբերում է NBC News-ը։
Սակայն Թրամփը չի նշել, թե երբ է մտադիր նվազեցնել Չինաստանի համար սահմանված մաքսային տուրքերը։ Նրա կարծիքով, Պեկինը «չափազանց շատ» է ցանկանում գործարք կնքել Վաշինգտոնի հետ, քանի որ Չինաստանի տնտեսությունը, իբր, այժմ «շատ վատ վիճակում է»։
Թրամփը նախկինում հայտարարել էր չինական ապրանքների վրա մաքսատուրքերը նվազեցնելու ծրագրերի մասին։
«145%-ի ցուցանիշն իսկապես շատ բարձր է։ Եվ այն այդ մակարդակում չի մնա։ Այն զգալիորեն կնվազի, բայց զրոյի չի հասնի», – ասել էր ԱՄՆ նախագահը: