
ԱՄՆ-ն ու Չինաստանը կրճատել են փոխադարձ մաքսատուրքերը մինչև 10%
Միացյալ Նահանգներն ու Չինաստանը պայմանավորվել են 90 օրվա ընթացքում սակագների փոխադարձ նվազեցման մասին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ժնևում երկու երկրների համատեղ հայտարարության համաձայն, ԱՄՆ-ն և Չինաստանը որոշել են թուլացնել առևտրային լարվածությունը և տնտեսություններին ժամանակ տալ տարաձայնությունները հարթելու համար: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ կողմերը կստեղծեն տնտեսական և առևտրային հարաբերությունների քննարկման գործուն մեծանիզմ:
Չինական ներմուծման վրա սահմանված 145%-անոց ամերիկյան մաքսատուրքերը մեծ մասամբ կնվազեն մինչև 30%: Իր հերթին, ամերիկյան ապրանքների 125% սակագները կնվազեն մինչև 10%: