Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 437.00+4.00 EUR SELL - 445.00+3.00
OIL:  BRENT - 69.46+4.03 WTI - 67.90+4.59
COMEX:  GOLD - 3393.30+0.96 SILVER - 36.52-0.65
COMEX:  PLATINUM - 1253.90+2.13
LME:  ALUMINIUM - 2515.50+0.92 COPPER - 9648.00-1.11
LME:  NICKEL - 15177.00-0.92 TIN - 32650.00-0.19
LME:  LEAD - 1987.50+0.30 ZINC - 2653.50-0.15
FOREX:  USD/JPY - 144.04-0.65 EUR/GBP - 1.1513+0.86
FOREX:  EUR/USD - 1.1513+0.86 GBP/USD - 1.3575+0.70
STOCKS RUS:  RTSI - 1089.86-0.11
STOCKS US: DOW JONES - 42865.77+0.00 NASDAQ - 19615.88-0.50
STOCKS US: S&P 500 - 6022.24-0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 38173.09-0.65 TOPIX - 2782.97-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24035.38-1.36 SSEC - 3402.66+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8864.35+0.13 CAC40 - 7775.90-0.36
STOCKS EUR:  DAX - 23948.90-0.16
12/06/2025  CBA:  USD - 383.48+0.23 GBP - 521.11+3.91
12/06/2025  CBA:  EURO - 444.68+6.32
12/06/2025  CBA:  GOLD - 41052-74 SILVER - 446.32-6.63
Չինաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը կտրուկ նվազել է
21/05/2025 12:56
Կիսվել

Չինաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը կտրուկ նվազել է

Չինաստանի արտահանումը դեպի ԱՄՆ ապրիլին նվազել է 21%-ով՝ առևտրային պատերազմի խորացման ֆոնին։

Մասնավորապես, սմարթֆոնների, այդ թվում՝ Apple-ի սարքերի մատակարարումները, անկել են 72%-ով՝ հասնելով 700 միլիոն դոլարից պակաս ցուցանիշի, ինչը նվազագույնն է՝ 2011 թվականից ի վեր։

Չինաստան-ԱՄՆ առևտրային հարաբերությունների անկումը սկսվել էր մարտին, այսինքն՝ մինչ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներմուծման մաքսատուրքերի սահմանումը։ Այսպես, Պեկինը կրճատել է մսի ներմուծումն ԱՄՆ-ից 29%-ով, իսկ Չինաստանին ամերիկյան նավթի մատակարարումը 2024 թվականի ցուցանիշների համեմատ նվազել է միանգամից 90%-ով։

Այն բանից հետո, երբ մաքսատուրքերը հասան եռանիշ թվերի և, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարի, դրանք գործնականում համարժեք դարձան էմբարգոյի, կողմերն անցած շաբաթ համաձայնվեցին ժամանակավոր՝ 90 օրով մաքսատուրքերի նվազեցման դիմել։

Այնուամենայնիվ, լարվածությունը պահպանվում է։ Պեկինը դժգոհություն է հայտնել ԱՄՆ առևտրի նախարարության հայտարարության կապակցությամբ, որի համաձայն՝ Huawei չինական ընկերության AI չիպերի կիրառումը աշխարհի ցանկացած կետում կդիտարկվի որպես արտահանման վերահսկողության խախտում։ Այս հակասությունների ֆոնին, ըստ մամուլի, Չինաստանը փորձում է ձեռք բերել եվրոպական բիզնեսի աջակցությունը։

12/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.48
+0.23
Եվրո (EUR)
444.68
+6.32
Ռուբլի (RUR)
4.7866
-0.0776
Լարի (GEL)
140.56
+0.12
41052
-74
Արծաթ
446.32
-6.63